Illustration SEAP-ի ներկայացում

ՔԱՅԼ 2. Կայուն էներգիայի գործողությունների ծրագրի ներկայացում

Կիսեք Ձեր փորձը և գովազդեք Ձեր տեղական գործողությունները

Որպես Քաղաքապետերի Դաշնագիրն ստորագրող կողմ` Դուք պարտավորվում եք ներկայացնել Ձեր կայուն էներգիայի գործողությունների ծրագիրը, որտեղ Դաշնագրի նպատակները և դրանց հասնելու միջոցները կհիմնավորվեն անդամագրմանն հաջորդող տարվա ընթացքում:

Ձեր SEAP-ը պետք է հաստատված լինի համայնքային ավագանու կողմից և պետք է վերբեռնվի Ձեր պետական լեզվով՝ օգտագործելով առցանց ներկայացման համակարգը, որը հասանելի է անգլերեն և ռուսերեն լեզուներով՝ Իմ Դաշնագրի միջոցով (գաղտնաբառով արգելափակված գոտի): Ձեզնից կպահանաջվի միևնույն ժամանակ լրացնել SEAP-ի անգլերեն կամ ռուսերեն ձևանմուշը:

Այս ձևանմուշը գործում է որպես համացանցի վրա հիմնված գործիք, որը Դուք ինքներդ կարող եք լրացնել: Այն Ձեզ թույլ է տալիս ամփոփել Ձեր` Արտանետումների նախնական գույքացուցակի արդյունքները, ինչպես նաև Ձեր SEAP-ի հիմնական բաղադրիչները:

Ներկայացնելուց հետո, Համատեղ հետազոտական կենտրոնի կողմից (JRC) կստուգվի Ձեր տվյալների համապատասխանությունը: Հենց որ Ձեր SEAP-ի ձևանմուշը հաստատվի, տրամադրված տեղեկատվության ամենակարևոր հատվածները կհրապարակվեն Քաղաքապետերի Դաշնագրի կայքէջում՝ Ձեր ստորագրողի հատկագրում: Այդ ժամանակ Դուք Ձեր գործողությունները և առաջընթացը կկարողանաք համեմատել այլ ստորագրող կողմերի հետ:

Հարցե՞ր ունեք:

  1. Ե՞րբ ներկայացնել SEAP-ը:
  2. Ինչպե՞ս ներկայացնել SEAP-ը:
Twitter
Պետք է փոխանակվի
Ձեր բջջայինի միջոցով
Facebook
Դաշնագրի էջի երկրպագու
դառնալու համար
Newsletter
Լրաբեր՝ բաժանորդագրվել
ամսեկան լրաբեր ստանալու համար
Rss սնումներ
իրական ժամանակում
նորություններ ստանալու համար
Եվրոպական Հանձնաժողովի քաղաքական աջակցությամբ՝ DG DEVCO Եվրոպական Հանձնաժողովի քաղաքական աջակցությամբ՝ DG DEVCO. Կայքէջը համակարգվում է Քաղաքապետերի Դաշնագրի գրասենյակի կողմից:.
Նորություններ | Օրակարգ | Կայքի քարտեզ | Rss աջակցություն | Վարկեր | Իրավական