Illustration ստորագրություն

ՔԱՅԼ 1. Քաղաքապետերի դաշնագրի ստորագրումը

Մասնակցի՛ր ուժեղ քաղաքական նախաձեռնության

Ձեր ստորագրությամբ Դուք կկատարեք ավելին, քան հանրային հայտարարությունն է. Ձեր տեղական համայնքն սկսում է նպաստել Դաշնագրի` էներգիայի և կլիմայական հավակնոտ նպատակների իրականացմանը: Քաղաքապետերի Դաշնագրի միջոցով Դուք մասնակցում եք մի շարժման, որը տեղական իշխանություններին միավորում է միևնույն գործի շուրջ: Դուք կարող եք Ձեր փորձը կիսել Ձեր տարածաշրջանում և օգուտ քաղել այլ տեղական և տարածաշրջանային օրինակներից: Այս էջը Ձեզ կաջակցի տեղեկությունների, գաղափարների և փաստացի քայլերի միջոցով, որը տանում է դեպի մեր ընդհանուր նպատակը՝ ... CO2-ի առնվազն 20% կրճատում մինչև 2020թ.:

Հարցե՞ր ունեք:

  1. Ո՞վ կարող է միանալ:
  2. Ինչու՞ միանալ:
  3. Ինչպե՞ս միանալ:
  4. Ե՞րբ միանալ:

Հավակնոտ խոստում

Քաղաքապետերի Դաշնագիրն ստորագրող բոլոր կողմերը կատարում են կամավոր և միակողմանի հանձնառություն՝ դուրս գալ Դաշնագրի համընդհանուր նպատակերից՝ CO2-ի արտանետումների կրճատման առումով:

Դաշնագիրն ստորագրողները նպատակ ունեն 20 %-ից ավելի կրճատել իրենց CO2-ի արտանետումները մինչև 2020թ.: Նրանք հասնում են դրան՝ կայուն էներգիայի տեղական քաղաքականություն մշակելով, որը պահանջում է համապատասխան վարչական կարողություններ՝ իրականացնելու էներգիայի արդյունավետության և վերականգնվող էներգիայի գործողությունները: Այս նպատակին հասնելու համար տեղական իշխանությունները հանձն են առնում.

  • Պատրաստել Արտանետումների նախանական գույքացուցակ(BEI)՝ անդամագրումից հետո մեկ տարվա ընթացքում,
  • Ներկայացնել կայուն էներգիայի գործողությունների ծրագիր(SEAP)՝ ընդունված ավագանու հանձնաժողովի կողմից՝ անդամագրումից հետո մեկ տարվա ընթացքում,
  • Կանոնավոր կերպով Իրականացման հաշվետվություններ հրատարակել՝ յուրաքանչյուր 2 տարին մեկ՝ իրենց SEAP-ն ներկայացնելուց հետո՝ նշելով գործողությունների պլանի իրականացման աստիճանը և միջանկյալ արդունքները,
  • Խթանել իրենց SEAP գործողությունները և ներգրավել իրենց քաղաքացիներին/շահագրգիռ կողմերին, ներառյալ տեղական էներգիայի օրերի կանոնավոր կազմակերպումը,
  • Տարածել Քաղաքապետերի Դաշնագրի ուղերձը՝ մասնավորպես քաջալերելով այլ տեղական իշխանությունների միանալ և ներդրում ունենալ մեծ իրադարձությունների և թեմատիկ աշխատանքային հանդիպումների ժամանակ:

Ստորագրող կողմերի պաշտոնական քաղաքական հանձնառությունը պետք է կյանքի կոչվի փաստացի գործողություններով և ծրագրերով: Որպես ստորագրող կողմ, Ձեր տեղական իշխանություններն համաձայնում են հաշվետու լինել և վերահսկվել SEAP-ի իրականացման ժամանակ: Նրանք նաև համաձայնում են Ձեր տեղական իշխանության` Դաշնագրի մեջ ներգրավման դադարեցմանը` պահանջների չկատարման դեպքում:

Խնդրում ենք աչքի անցկացնել այն հիմնական սկզբունքները և քայլերը, որոնք Դաշնագիրն ստորագրող բոլոր կողմերը պետք է ի նկատի ունենան, երբ մշակում են իրենց SEAP-ը: Այս սկզբունքները կապված են այն պարտավորությունների հետ, որոնք նրանք հանձն են առնում Դաշնագիրն ստորագրելով և իրենցից ներկայացնում են հաջողության հասնելու հիմնական բանալին:

Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել տեղեկատու ծառայության հետ:

Հարցե՞ր ունեք:

  1. Ի՞նչ պարտավորություններ պետք է կատարեն Դաշնագիրն ստորագրող կողմերը:
  2. Ի՞նչ կստանան Դաշնագիրն ստորագրող կողմերն ի պատասխան:
Twitter
Պետք է փոխանակվի
Ձեր բջջայինի միջոցով
Facebook
Դաշնագրի էջի երկրպագու
դառնալու համար
Newsletter
Լրաբեր՝ բաժանորդագրվել
ամսեկան լրաբեր ստանալու համար
Rss սնումներ
իրական ժամանակում
նորություններ ստանալու համար
Եվրոպական Հանձնաժողովի քաղաքական աջակցությամբ՝ DG DEVCO Եվրոպական Հանձնաժողովի քաղաքական աջակցությամբ՝ DG DEVCO. Կայքէջը համակարգվում է Քաղաքապետերի Դաշնագրի գրասենյակի կողմից:.
Նորություններ | Օրակարգ | Կայքի քարտեզ | Rss աջակցություն | Վարկեր | Իրավական