Illustration Քաղաքապետերի Դաշնագիր

Քաղաքապետերի Դաշնագիրը Եվրամիության կողմից ձեռնարկված՝ ընդունված ուղղությանը միտված նախաձեռնություն է՝ ներառելու տեղական և տարածաշրջանային իշխանություններին, ովքեր կամավոր կերպով համաձայն են իրենց տարածաշրջաններում բարձրացնել էներգիայի արդյունավետությունը և վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործումը: Նրանց պատասխանատվությամբ, Դաշնագիրն ստորագրող կողմերը նպատակ ունեն մինչև 2020թ. ածխաթթու գազի (CO2) արտանետումները նվազեցնել առնվազն 20% -ով՝ այդպիսով նպաստելով կանաչ տնտեսական աճին և կյանքի բարելավված որակին:

Դաշնագիրը մի ակնարկով

2008թ.-ին ԵՄ Կլիմայի և Էներգիայի փաթեթի ընդունումից հետո, Եվրոպական Հանձնաժողովը նախաձեռնեց Քաղաքապետերի Դաշնագիրը՝ հավանություն տալու և աջակցելու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից կայուն էներգիայի համար տարվող քաղաքականությունների զարգացմանն ու իրականացմանն ուղղված ջանքերին: Անշուշտ, տեղական կառավարությունները շատ կարևոր դեր են խաղում կլիմայական փոփոխությունների ազդեցությունների մեղմացման գործում, առավել ևս, երբ էներգիայի սպառման 80%-ը և CO2 արտանետումները կապված են քաղաքային գործունեության հետ:

Քաղաքապետերի Դաշնագրի միջոցով Եվրամիության հաստատություններն աննախադեպ քայլ են ձեռնարկել՝ ուղղակիորեն ներգրավելով տեղական և տարածաշրջանային իշխանություններին, այդպիսով ընդունելով նրանց կարևոր դերը էնեգիայի և կլիմայի հավակնոտ նպատակներին հասնելու համար:

Գործողությունները խոսում են իրենց մասին

Իրենց քաղաքական խոստումները փաստացի գործողությունների և ծրագրերի մեջ կյանքի կոչելու համար Դաշնագիրն ստորագրող կողմերը հատկապես հանձն են առել կայուն էներգիայի տեղական քաղաքականություն և էներգիայի կառավարման համապատասխան կարողություններ զարգացնելուց հետո պատրաստել Արտանետումների նախնական գույքացուցակ և նրանց ստորագրմանն հաջորդող տարվա ընթացքում ներկայացնել Կայուն էներգիայի գործողությունների ծրագիր՝ ընդհանուր գծերով նկարագրելով այն հիմնական գործողությունները, որոնք նրանք պլանավորում են հանձն առնել:

Բացի էներգիայի խնայողություններից, ստորագրող կողմերի գործողությունների արդյունքները բազմաթիվ են. հասանելիություն էներգիայի մաքուր և մատչելի ծառայությունների, որակյալ և կայուն աշխատատեղերի ստեղծում, ավելի բարձր ֆինանսական և սոցիալական կայունություն, ավելի առողջ շրջակա միջավայր և կյանքի բարելավված որակ, հզորացված տնտեսական մրցունակություն՝ բիզնեսի զարգացման և նորարարությունների, ինչպես նաև հանրային ծառայությունների և ենթակառուցվածքների միջոցով: Այս գործողությունները ուրիշների համար ծառայում են որպես օրինակ` հիմնականում անդրադառնալով «Գերազանցության չափանիշին»`Դաշնագրի ստորագրող կողմերի լավագույն փորձի տեղեկատվական բազային: Կայուն էներգիայի գործողությունների ծրագրերի կատալոգը հանդիսանում է ոգեշնչման մեկ այլ այդպիսի եզակի աղբյուր, քանի որ այն մի հայացքով ներկայացնում է այլ ստորագրող կողմերի առաջադրած հավակնոտ նպատակները և այն հիմնական գործողությունները, որոնք նրանք նախաձեռնել են դրանց հասնելու համար:

Բազմակողմանի աջակցություն

Ստորագրող կողմերի երկրներում
Մինչ մեծ թվով տեղական ինքնակառավարման մարմիններ քաղաքական կամք են դրսևորում՝ միանալու Դաշնագրին՝ նրանք միշտ չէ որ ունենում են անհրաժեշտ քաղաքական և վարչական կարողություններ, ինչպես նաև ֆինանսական և տեխնիկական ռեսուրսներ՝ կյանքի կոչելու իրենց հավակնոտ նպատակները: Այդ պատճառով պետական իշխանություններին և ցանցերին, որոնք կարող են աջակցել ստորագրող կողմերին` իրենց հավակնոտ նպատակներին հասնելու գործում, Դաշնագրի շրջանակներում շնորհվել է հատուկ կարգավիճակ:

Տեղական իշխանությունների ցանցերը կամ ասոցիացիաները, որոնք հայտնի են որպես Դաշնագրի աջակիցներ, համաձայնում են առավելագույնս մեծացնելու նախաձեռնության ազդեցությունը՝ խթանող գործողությունների, իրենց անդամների հետ կապի և փորձի փոխանակման մասին արտահայտվելու հնարավորությունների միջոցով:

Քաղաքապետերի Դաշնագրի գրասենյակներից
Դաշնագիրն ստորագրող կողմերին, Դաշնագրի համակարգողներին և Դաշնագրի աջակիցներին ամենօրյա զարգացման, տեխնիկական և վարչական աջակցություն է տրամադրվում Քաղաքապետերի Դաշնագրի Բրյուսելի գրասենյակից (CoMO), ինչպես նաև Քաղաքապետերի Դաշնագրի Լվովի և Թբիլիսիի մասնաճյուղերի գրասենյակներից (CoMO East): Երկու գրասենյակներն էլ կառավարվում են կազմակերպությունների միավորումների կողմից՝ ներկայացնելով տեղական, տարածաշրջանային և պետական իշխանությունները: Քաղաքապետերի Դաշնագրի Բրյուսելի գրասենյակը պատասխանատու է նախաձեռնության ընդհանուր համակարգման համար:

Համատեղ հետազոտական կենտրոնի կողմից
CoMO գրասենյակների հետ համագործակցությամբ Եվրոպական Հանձնաժողովի Համատեղ հետազոտական կենտրոնն աջակցում է ստորագրող կողմերին գիտական և տեխնիկական հարցերում, որոնք հիմնականում կապված են Արտանետումների նախնական գույքացուցակների և Կայուն էներգիայի գործողությունների ծրագրի հետ:

Ստորագրող կողմերն ուղղորդվում են բազմաթիվ գործիքների և մեթոլոգիաների գործընթացի միջով, որոնք ստեղծվել են CoMO գրասենյակների և JRC-ի համակարգմամբ:

ԵՄ կառույցների կողմից
Եվրոպական Հանձնաժողովի հետ՝ Դաշնագրի նախաձեռնությունն օգտվում է ողջ ինստիտուցիոնալ աջակցությունից՝ ներառյալ Տարածաշրջանների հանձնաժողովից, որն ի սկզբանե աջակցում է նախաձեռնությանը, Եվրախորհրդարանը, որտեղ կատարվում է տարեկան ստորագրման արարողությունը, և Եվրոպական ներդրումների բանկը, որն աջակցում է տեղական իշխանություններին՝ բացելու իրենց ներդրումների հնարավորությունները:

Twitter
Պետք է փոխանակվի
Ձեր բջջայինի միջոցով
Facebook
Դաշնագրի էջի երկրպագու
դառնալու համար
Newsletter
Լրաբեր՝ բաժանորդագրվել
ամսեկան լրաբեր ստանալու համար
Rss սնումներ
իրական ժամանակում
նորություններ ստանալու համար
Եվրոպական Հանձնաժողովի քաղաքական աջակցությամբ՝ DG DEVCO Եվրոպական Հանձնաժողովի քաղաքական աջակցությամբ՝ DG DEVCO. Կայքէջը համակարգվում է Քաղաքապետերի Դաշնագրի գրասենյակի կողմից:.
Նորություններ | Օրակարգ | Կայքի քարտեզ | Rss աջակցություն | Վարկեր | Իրավական