Illustration Վարչական կառուցվածքներ

Համապատասխան վարչական կառուցվածքների ստեղծում

Համապատասխան վարչական կառուցվածքների ստեղծում

Ձեր տեղական իշխանությունների՝ Քաղաքապետերի Դաշնագրում հաջողության հասնելու համար Ձեր ներքին վարչական կառուցվածքները պետք է հարմարեցվեն և բարելավվեն: Համապատասխան կարողություններով հատուկ բաժիններ, ինչպես նաև բավարար քանակությամբ ֆինանսական և մարդկային ռեսուրսներ պետք է հատկացվեն, որոնք կօգտագործվեն Քաղաքապետերի Դաշնագրի պարտավորությունների իրականացման համար:Կայուն էներգիայի քաղաքականությունը մշակելը դժվարին, բայց հետաքրքիր և ժամանակատար գործընթաց է, որը պետք է կանոնավոր կերպով պլանավորվի և շարունակաբար կառավարվի: Այն պահանջում է համագործակցություն և համակարգում տեղական կառավարման տարբեր բաժինների միջև, ինչպիսիք են շրջակա միջավայրի պահպանության, հողօգտագործման և տարածական պլանավորման, տնտեսական և սոցիալական հարցերով, շենքերի և ենթակառուցվածքների կառավարման, տեղաշարժման և տրանսպորտի, բյուջեի և ֆինանսական, մատակարարման և այլ բաժինները:Կարևոր է, որ կայուն էներգիայի կառավարումը ներառվի Ձեր տեղական ինքնակառավարման մարմնի համապատասխան բաժինների այլ գործողություններում և նախաձեռնություններում և պետք է երաշխավորվի, որ այն կդառնա Ձեր տեղական իշխանության ընդհանուր պլանավորման մի մաս:

Twitter
Պետք է փոխանակվի
Ձեր բջջայինի միջոցով
Facebook
Դաշնագրի էջի երկրպագու
դառնալու համար
Newsletter
Լրաբեր՝ բաժանորդագրվել
ամսեկան լրաբեր ստանալու համար
Rss սնումներ
իրական ժամանակում
նորություններ ստանալու համար
Եվրոպական Հանձնաժողովի քաղաքական աջակցությամբ՝ DG DEVCO Եվրոպական Հանձնաժողովի քաղաքական աջակցությամբ՝ DG DEVCO. Կայքէջը համակարգվում է Քաղաքապետերի Դաշնագրի գրասենյակի կողմից:.
Նորություններ | Օրակարգ | Կայքի քարտեզ | Rss աջակցություն | Վարկեր | Իրավական