Illustration Որպես տեղական իշխանությունների ասոցիացիա կամ ցանց

Տեղական իշխանությունների ցանցերը և ասոցիացիաները Քաղաքապետերի Դաշնագրի աճի և զարգացման հիմնական խթաններն են: Տեղական և ազգային կոնտեքստի նրանց խորը գիտելիքները նրանց դարձնում են էական միջնորդներ Քաղաքապետերի Դաշնագրի գրասենյակի և ստորագրող կողմերի միջև:

Ո՞վ է իրավունակ:

Տեղական և տարածաշրջանային իշխանությունների ցանցերը և ասոցիացիաները մասնակցում են որպես Դաշնագրի աջակիցներ: Որպես այդպիսիք, նրանք հատկապես պարտավորվում են գովազդել Քաղաքապետերի Դաշնագիրն իրենց անդամների շրջանակում, ուղղորդել նրանց Դաշնագրի գործընթացում և նպաստել փորձի փոխանակմանը:

Որո՞նք են պարտականությունները:

Տեղական իշխանությունների ցանցերը և ասոցիացիաները, որոնք միանում են որպես Դաշնագրի աջակիցներ, պաշտոնապես պարտավորվում են.

  • Աջակցել Քաղաքապետերի Դաշնագրին և աջակցություն տրամադրել դրան անդամագրվողներին:
  • Քաղաքապետերի Դաշնագիրը հրապարակավ ճանաչել որպես իրենց քաղաքականության հիմնական տարր:
  • Դյուրացնել ստորագրող կողմերի և թեկնածու քաղաքների միջև փորձի փոխանակումը:
  • Իրենց անդամների, CoMO-ի և պետական/տարծաշրջանային ԶԼՄ-ների միջև որպես միջնորդ հանդես գալը:
  • Պարզել իրադարձությունների և նախաձեռնությունների հետ կապված համադաշնեցումները՝ պետական և տարածաշրջանային մակարդակներում :
  • Կանոնավոր հետադարձ կապ ապահովել իրենց անդմաների գործողությունների վերաբերյալ, հենց որ նրանք անդամագրվեն Քաղաքապետերի Դաշնագրին, ինչպես նաև այն ծառայությունների վերաբերյալ, որոնք նրանք տրամադրում են` որպես Դաշնագրի աջակիցներ:

Պասիվության կամ անբավարար հանձնառության դեպքում Եվրոպական Հանձնաժողովը իրեն իրավունք է վերապահում կարճ ժամանակով դադարեցնել ցանցի մասնակցությունը` որպես Դաշնագրի աջակից:

Ինչպե՞ս դիմել:

Դաշնագրի աջակցի կարգավիճակ ձեռք բերելու համար ցանցերը և տեղական իշխանությունները պետք է կատարեն հետևյալ քայլերը.

  • Լրացնել հետաքրքրության ցուցաբերման առցանց ձևաթուղթը:
  • Իրավունակության հաստատումից հետո լրացնել համաձայնության ձևաթուղթը, որը պետք է ստորագրվի նաև Եվրոպական Հանձնաժողովի կողմից:
  • Քաղաքապետերի Դաշնագրի գրասենյակի կողմից ստեղծվելուց հետո թարմացնել իրենց առցանց հատկագիրը՝ այն ծառայությունների մասին համապարփակ տեղեկությամբ, որը նրանք նպատակ ունեն տրամադրել Ստորագրող կողմերին:

Ինչու՞ մասնակցել:

Դաշնագրի աջակիցները հսկայական հավելյալ արժեք են գտնում իրենց՝ Քաղաքապետերի Դաշնագրում ներգրավված լինելու մեջ, ներառյալ հետևյալ հնարավորությունները.

  • Խթանել իրենց անդամների լավագույն փորձերը:
  • Ավելի լավ զուգորդել իրենց անդամների՝ կայուն էներգիայի հետ կապված գործողությունները:
  • Ցուցադրել իրենց ծառայությունները ավելի մեծ լսարանի համար:
  • Փորձի փոխանակում կատարել այլ ցանցերի հետ և նոր գործընկերությունների մեջ մտնել:
  • Օգուտ քաղել Եվրոպական Հանձնաժողովի հավանությունից և ճանաչումից:
  • Դաշնագրի հետ կապված կազմակերպված հիմնական իրադարձություններից ավելի շատ տեսանելիություն ձեռք բերել:
  • Խորացնել կամ մեծացնել նրանց անդամակցությունը:
  • Մասնակցել հատուկ նպատակով կազմակերպվող կարծիքների և տեսակետների փոխանակման հանդիպումներին, աշխատանքային հանդիպումներին և խմբակային քննարկումներին:
Twitter
Պետք է փոխանակվի
Ձեր բջջայինի միջոցով
Facebook
Դաշնագրի էջի երկրպագու
դառնալու համար
Newsletter
Լրաբեր՝ բաժանորդագրվել
ամսեկան լրաբեր ստանալու համար
Rss սնումներ
իրական ժամանակում
նորություններ ստանալու համար
Եվրոպական Հանձնաժողովի քաղաքական աջակցությամբ՝ DG DEVCO Եվրոպական Հանձնաժողովի քաղաքական աջակցությամբ՝ DG DEVCO. Կայքէջը համակարգվում է Քաղաքապետերի Դաշնագրի գրասենյակի կողմից:.
Նորություններ | Օրակարգ | Կայքի քարտեզ | Rss աջակցություն | Վարկեր | Իրավական