Illustration Որպես մարզ կամ շրջան

Քաղաքապետերի Դաշնագիրն իր հաջողության մեծ մասի համար պարտական է տարածաշրջանների, մարզերի և այլ նմանատիպ պետական իշխանությունների ակտիվ մասնակցությանը, որոնք իրենց ռեսուրսները և փորձառությունը դրեցին ստորագրող կողմերի ծառայություններում: Հանձնաժողովի կողմից ճանաչված որպես Դաշնագրի Համակարգողներ, նրանք գործում են որպես հիմնական դաշնակիցներ՝ ուղերձը փոխանցելու և Դաշնագրի ազդեցությունը ավելացնելու գործում:

Ո՞վ է իրավունակ:

Մարզերը, տարածաշրջանները, մեծ քաղաքները, տեղական իշխանությունների խմբավորումները... Ցանկացած պետական իշխանություն, որը պաշտոնապես պարտավորվում է ռազմավարական ցուցումներ, ֆինանսական և տեխնիկական աջակցություն ցուցաբերել Դաշնագիրն ստորագրող կողմերին, Եվրոպական Հանձնաժողովի կողմից պաշտոնապես կճանաչվի որպես Դաշնագրի համակարգող:

Քանի դեռ վերը նշված պետական միավորումները մասնակցում են որպես «Տարածաշրջանային համակարգողներ», պետական օղակի իշխանությունները, ինչպիսիք են նախարարությունները և էներգիայի գործակալությունները, նույնպես կարող են ներառվել որպես «Պետական համակարգողներ»:

Էներգիայի տեղական և տարածաշրջանային գործակալությունները ուղղակիորեն իրավունակ չեն: Սակայն նրանք հաճախ պարտադրվում են իրենց պետական իշխանության կողմից՝ իրենց անունից աջակցելու տեղական ինքնակառավարման մարմիններին: Քանի որ նրանց մասնակցությունը խիստ կարևոր է նախաձեռնության հաջողության համար, նրանց հատկապես խրախուսվում է իրենց մարզին կամ տարածաշրջանին հրապուրել միանալու:

Որո՞նք են պարտավորությունները:

  • Իրենց տարածքների տեղական ինքնակառավարման մարմինների շրջանակում աջակցել Քաղաքապետերի Դաշնագրին և այդ համայնքներին աջակցել և համակարգել ստորագրման հարցում:
  • Տեխնիկական և ռազմավարական աջակցություն տրամադրել այն տեղական ինքնակառավարման մարմիններին, որոնք ցանկանում են միանալ Դաշնագրին, բայց չունեն անհրաժեշտ ռեսուրսներ՝ Կայուն էներգիայի գործողությունների ծրագիր կազմելու համար:
  • Տեղական ինքնակառավարման մարմիններին ֆինանսական աջակցություն և հնարավորություններ տրամադրել՝ իրենց Կայուն էներգիայի գործողությունների ծրագրի ստեղծման և իրականացման համար:
  • Աջակցել կազմակերպելու տեղական էներգիայի օրեր՝ իրազեկության բարձրացման համար, և
  • Հանձնաժողովին կանոնավոր կերպով հաշվետվություն ներկայացնել ձեռք բերված արդյունքների, ինչպես նաև Դաշնագրի ռազմավարական իրականացմանը մասնակցության վերաբերյալ:

Պասիվության կամ անբավարար հանձնառության դեպքում Եվրոպական Հանձնաժողովը, որպես Դաշնագրի համակարգող, իրեն իրավունք է վերապահում տարածաշրջանի կամ մարզի մասնակցությունը կարճ ժամանակով պաշտոնապես դադարեցնել:

Ինչպե՞ս դիմել:

Պետական կառավարման մարմինները, որոնք հետաքրքրված են Դաշնագրի համակարգողի կարգավիճակ ձեռք բերելու հարցում, պետք է անցնեն հետևյալ գործընթացով:

  • Լրացնեն հետաքրքրության ցուցաբերման առցանց ձևաթուղթը:
  • Իրավունակության հաստատումից հետո լրացնել համաձայնության ձևաթուղթը, որը պետք է ստորագրվի նաև Եվրոպական Հանձնաժողովի կողմից:
  • Համաձայնության՝ երկու կողմերի կողմից ստորագրվելուց հետո, թարմացնել նրանց նորաստեղծ առցանց հատկագիրը՝ համապարփակ տեղեկատվությամբ այն ծառայությունների և աջակցության մասին, որոնք նրանք նպատակ ունեն տրամադրել ստորագրող կողմերին:

Ինչու՞ մասնակցել:

  • Օժանդակություն պետական ռազմավարություններին՝ էներգետիկ, տնտեսական, սոցիալական և կլիմայական փոփոխությունների հարցերի վերաբերյալ:
  • Դաշնագրի համակարգող դառնալու առավելությունները բազմաթիվ են.
  • Եվրոպական Հանձնաժողովի կողմից հավանություն և ճանաչում:
  • Միջազգային մասշտաբով լայն տեսանելիություն, հատկապես Դաշնագրի կայքէջում իրենց գործողությունների գովազդի միջոցով:
  • Տեղական իշխանությունների միջոցով միջազգային ֆինանսական կառույցների և հովանավորների կողմից ֆինանսավորման ներգրավման հնարավորություն:
  • Փորձի փոխանակում այլ երկրների պաշտոնակիցների հետ:
  • Ստեղծված գործիքների և մեթոլոգիաների վերաբերյալ գիտական և տեխնիկական հետադարձ կապ:
  • Մասնակցություն հատուկ նպատակով ստեղծված խմբերի քննարկումներին, աշխատանքային հանդիպումներին և փորձի փոխանակման այլ ծրագրերին:
  • Վերջին, սակայն ոչ պակաս կարևոր պատճառը` տարածաշրջանային զարգացման և տեղական կառավարման հզորացման կայունացում:
Twitter
Պետք է փոխանակվի
Ձեր բջջայինի միջոցով
Facebook
Դաշնագրի էջի երկրպագու
դառնալու համար
Newsletter
Լրաբեր՝ բաժանորդագրվել
ամսեկան լրաբեր ստանալու համար
Rss սնումներ
իրական ժամանակում
նորություններ ստանալու համար
Եվրոպական Հանձնաժողովի քաղաքական աջակցությամբ՝ DG DEVCO Եվրոպական Հանձնաժողովի քաղաքական աջակցությամբ՝ DG DEVCO. Կայքէջը համակարգվում է Քաղաքապետերի Դաշնագրի գրասենյակի կողմից:.
Նորություններ | Օրակարգ | Կայքի քարտեզ | Rss աջակցություն | Վարկեր | Իրավական