Illustration Զարգացումներ

Արտանետումների նախնական գույքացուցակի և կայուն էներգիայի գործողությունների ծրագրի ստեղծում

Արտանետումների նախնական գույքացուցակի և կայուն էներգիայի գործողությունների ծրագրի ստեղծում շահագրգիռ կողմերի հետ

Շահագրգիռ կողմերի և քաղաքացիների կողմից աջակցության ստեղծում

Արտանետումների նախնական գույքացուցակի կամ կայուն էներգիայի գործողությունների ծրագրի(SEAP) ստեղծումը պահանջում է զգալի ռեսուրսներ: Ձեր տեղական ինքնակառավարման մարմինը, հատկապես եթե այն փոքր է, կարող է մարդկային/ֆինանսական կարողությունների և տեխնիկական հմտությունների պակաս ունենալ՝ իր հավակնություններին հասնելու համար: Հետագա խորհրդատվության համար խնդրում ենք կապվել տեղեկատու ծառայության հետ:

Քաղաքացիների ներգրավումը նույնպես վարքագծի փոփոխություններին հասնելու կարևոր միջոց է: Որպես Դաշնագիրն ստորագրող կողմ Դուք նույնպես պարտավորվում եք քաղաքացիներին մոբիլիզացնել և ներառել ողջ գործընթացում: Իրազեկության բարձրացման ռազմավարությունները՝ խրախուսելու վարքի փոփոխությունները՝ ռեսուրսների արդյունավետ օգտագործման և համակարգման միջոցով, Ձեր հաջողության կարևոր բաղադրիչն են:

Հարցե՞ր ունեք:

Դաշնագրի համակարգողներ

  1. Ի՞նչ է Դաշնագրի համակարգողը:

Էներգիայի գործակալությունները

  1. Ինչու՞ պետք է Քաղաքապետերի Դաշնագրում ներգարվվեն էներգիայի գործակալությունները:
  2. Որո՞նք են էներգիայի գործակալությունների հավանական դերերն ու առաջադրանքները:

Կազմել Արտանետումների նախնական գույքացուցակ

Էներգիայի սպառումը և CO2-ի արտանետումները տեղական մակարդակում կախված են շատ գործոններից՝ տնտեսական կառուցվածք, տնտեսական ակտիվության մակարդակ, բնակչություն, բնակչության խտություն, շենքի կառուցվածքային բնութագրումներ, տարբեր տրանսպորտային միջոցների օգտագործում ու զարգացման մակարդակ, քաղաքացիների վերաբերմունք, կլիմա և այլն:

Որոշ գործոնների վրա կարելի է ազդել կարճ ժամանակում (ինչպես օրինակ՝ քաղաքացիների վերաբերմունքն է), մինչդեռ մյուսների վրա կարելի է ազդել միջին կամ երկար ժամանակում (շենքի կառուցվածքի էներգետիկ բարելավումը): Պետք է հասկանալ այս պարամետրերի ազդեցությունը, ինչպես են նրանք փոփոխվում ժամանակի ընթացքում, և սահմանել, թե որի դեպքում տեղական իշխանությունը կարող է գործել (կարճ, միջին, թե՝ երկար ժամկետներում): Արտանետումների նախնական գույքացուցակը (BEI) քանակային ձևով ներկայացնում է CO2 արտանետումների (կամ CO2-ի համարժեքի) չափը՝ կապված Դաշնագիրն ստորագրողի տարածքում էներգիայի սպառման հետ: Այն պարզում է CO2 արտանետումների հիմնական աղբյուրները և դրանց կրճատման համապատասխան հնարավորությունները:

BEI-ը ելակետ է դեպի SEAP-ի մշակում, քանի որ այն տեղեկություններ կտրամադրի այն հատվածների բնույթի վերաբերյալ, որոնք CO2 են արտանետում և այդպիսով կօգնի ընտրել համապատասխան գործողություններ:

Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել տեղեկատու ծառայության հետ:

Հստակ պատկերացում ունեցեք Ձեր երկարաժամկետ ռազմավարության մասին:

Կայուն էներգիայի ապագա տեսլականը Դաշնագիրն ստորագրող կողմերին ուղղորդող սկզբունքն է: Այն ծառայում է որպես միավորող բաղադրիչ, որին կարող են անդրադառնալ բոլոր շահագրգիռ կողմերը. այսինքն՝ յուրաքանչյուր ոք՝ առաջնորդ քաղաքական գործիչներից մինչև քաղաքացիներ, տեղական բիզնես և շահագրգիռ խմբեր: Այն կարող է նաև օգտագործվել որպես տեղական իշխանության գովազդ՝ ողջ աշխարհին:

Ձեր տեսլականը պետք է համապատասխանի Քաղաքապետերի Դաշնագրի հանձնառություններին, այսինքն՝ այն պետք է ենթադրի, որ CO2-ի 20 % արտանետման կրճատումը պետք է իրականացվի մինչև 2020թ. (առնվազն), բայց այն կարող է դրանից ավելի հավակնոտ լինել:

Լավ տեսլականը իրական տեսլական է, որը սակայն հաճախ արտահայտում է նոր արժեքներ կամ կոտրում է որոշ հին սահմաններ, որոնք այլևս իրական արդարացում չունեն: Այն նկարագրում է քաղաքի ցանկալի ապագան և արտահայտվում է տեսողական ձևով՝ քաղաքացիներին և շահագրգիռ կողմերին այն ավելի հասկանալի դարձնելու համար: Ձեր տեսլականն ու նպատակները պետք է լինեն ՝ Ճշտգրիտ (Specific)’ Չափելի (Measurable), Հասանելի (Achievable ), Իրական և ժամանակային սահմանափակմամբ (Realistic & Time-bound) («SMART»):

Կառուցեք Ձեր գոյություն ունեցող գործողությունների վրա

Տեղական ինքնակառավարման մարմնում կան ոչ միայն բազմաթիվ զուգահեռ պլանավորված գործողություններ և քաղաքականություններ, այլ նաև պոտենցիալ համադաշնեցում տարբեր բաժինների աշխատանքում:

Ձեր տեղական ինքնակառավարման մարմինը պետք է պարզի գոյություն ունեցող համայնքային, տարածաշրջանային և պետական քաղաքականությունները, ծրագրերը, ընթացակարգերը և կարգավորումները, որոնք ազդում են էներգիայի և կլիմայի հարցերի վրա՝ Ձեր տեղական իշխանությունում: Կարող եք աչքի անցկացնել և համեմատել նշված փաստաթղթերում ներկայացված նպատակները և թիրախները կայուն էներգիայի քաղաքականության մեջ նշվածների հետ: Բոլոր համապատասխան դերակատարները և շահագրգիռ կողմերը կարող են հրավիրվել` քննարկելու նշված հնարավոր խնդիրները և համադաշնեցումները:

Գնահատել և հատկացնել ֆինանսական միջոցներ

Ֆինանսական միջոցները պետք է սահմանվեն Ձեր երկարաժամկետ ռազմավարության ստեղծման և իրականացման համար, ներառյալ հիմնական (վերա)հատկացումները համայնքային բյուջեում, համապատասխան ժամկետը և հավանական արտաքին ֆինանսական աղբյուրները:

Հավելյալ տեղեկությունների համար խնդրում ենք կապվել տեղեկատու ծառայության հետ:

Ստեղծեք Ձեր գործողությունների ծրագիրը

Կայուն էներգիայի գործողությունների ծրագիրը ռազմավարական և գործնական փաստաթուղթ է, որը Դաշնագրի նպատակների համապարփակ կառուցվածք է սահմանում: Այն օգտագործում է Արտատետումների Ձեր նախնական գույքացուցակի արդյունքները՝ պարզելու գործողությունների լավագույն շրջանները և հնարավորությունները՝ հասնելու տեղական իշխանության՝ CO2-ի կրճատման թիրախին: Այն սահմանում է կրճատման փաստացի չափեր՝ ժամկետների և հանձնարարված պարտականությունների հետ միասին, որոնք կյանքի են կոչում երկարաժամկետ ռազմավարությունը:

Դուք կարող եք որոշել Ձեր կայուն էներգիայի գործողությունների ծրագրի ձևաչափը (հատկապես, եթե Դուք անցյալում արդեն գործողությունների ծրագիր եք կազմել):

Դուք կարող եք աչքի անցկացնել այլ գործողությունների ծրագրեր, որոնք արդեն ներկայացվել են Դաշնագիրն ստորագրողների կողմից. SEAP-ների ամենակարևոր հատվածները հասանելի են հանրությանը՝ համապատասխան ստորագրող կողմերի հատկագրերում՝ Ձեր ոգեշնչման համար: Կարող եք նաև գտնել այլ ստորագրողների/ աջակից մարմինների կողմից իրականացված հաջողված և օրինակելի գործողությունների իրական դեպքեր: Խնդրում ենք կապվել տեղեկատվական ծառայության հետ Ձեր տարածաշրջանում օրինակների մասին իմանալու համար:

Սեղմեք այստեղ՝ տեսնելու Եվրոպական Հանձնաժողովի միավորված հետազոտական կենտրոնի կողմից պատրաստված հաշվետվությունը, որը Դաշնագիրն ստորագրող բոլոր կողմերին՝ գոյություն ունեցող մի քանի մեթոլոգիաների և գործիքների վերաբերյալ ընդանուր պատկերացում է տրամադրում՝ SEAP-ի ստեղծման/իրականացման համար:

Հարցե՞ր ունեք:

Կայուն էներգիայի գործողությունների պլան (SEAP)

  1. Ի՞նչ է SEAP-ը:
  2. Ո՞րն է SEAP-ի գործունեության շրջանակը:
  3. Գործողությունների ո՞ր հատվածները/ոլորտներն են հաշվի առնվում SEAP-ում:

Գերազանցության չափանիշ

  1. Ի՞նչ է գերազանցության չափանիշը:
  2. Ինչպե՞ս ներկայացնել Ձեր գերազանցության չափանիշը:
Twitter
Պետք է փոխանակվի
Ձեր բջջայինի միջոցով
Facebook
Դաշնագրի էջի երկրպագու
դառնալու համար
Newsletter
Լրաբեր՝ բաժանորդագրվել
ամսեկան լրաբեր ստանալու համար
Rss սնումներ
իրական ժամանակում
նորություններ ստանալու համար
Եվրոպական Հանձնաժողովի քաղաքական աջակցությամբ՝ DG DEVCO Եվրոպական Հանձնաժողովի քաղաքական աջակցությամբ՝ DG DEVCO. Կայքէջը համակարգվում է Քաղաքապետերի Դաշնագրի գրասենյակի կողմից:.
Նորություններ | Օրակարգ | Կայքի քարտեզ | Rss աջակցություն | Վարկեր | Իրավական